Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումներին 700 մլն դրամ կհատկացվի![]() 3 հոկտեմբերի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի շրջանակներում միջոցառումների համար կառավարությունը 700 մլն դրամ կհատկացնի։ Այս մասին է ասվում 2018 թվականի բյուջեի նախագծում։ 100-ամյակի շրջանակներում կայանալիք միջոցառումների ցանկն ու մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Մայիսյան հերոսամարտի շնորհիվ 1918-ին կասեցվեց թուրքերի արշավանքը Հայաստան։ Հերոսամարտի կարևորագույն դրվագներն են Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերը մայիսի 21-27-ի ժամանակահատվածում։ Հերոսամարտը ավարտվեց մայիսի 28-ին Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |