2017-ին մեքենաների ներկրումը կրկնակի աճել է![]() 4 հոկտեմբերի 2017 - 13:34 AMT PanARMENIAN.Net - 2017-ի առաջին 9 ամսվա ընթացքում կրկնակի ավելացել է մեքենաների ներկրումը: 2016 թվականի 10 673-ի փոխարեն ներկրվել է 21 266 ավտոմեքենա: Այդ մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Մեծ մասը մինչև 5000 դոլար արժեքով մեքենաներն են», -ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Հարությունյանը հայտնել է նաև, որ 2017 թ. 9 ամսվա ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 860,5 մլրդ դրամ հարկային եկամուտ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները: Նա հավելել է, որ նախորդ տարվա 9 ամսվա համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |