Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը տուն է ստացել

Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը տուն է ստացել

PanARMENIAN.Net - Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը տուն է ստացել: Հակոբյանների ընտանիքը դոմիկում ապրում է արդեն 21 տարի։ Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Հակոբյանը, ամուսնալուծված է և աշխատում է մանկապարտեզում, որպես դաստիարակի օգնական:

Ավագ տղան՝ Արամը, սովորում է քոլեջի խոհարարական բաժնում, իսկ փոքրը՝ Արթուրը, զբաղվել է սպորտով, բռնցքամարտիկ է, ունի մեդալներ: Երկու տղաներն էլ հիվանդության պատճառով ազատվել են բանակից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, Ամերիկայում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝ սեփական բնակարան Մուշթաղամասում, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Հակոբյանների ընտանիքը 32-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---