ChessBase. Արոնյանն՝ ամսվա մարդ

ChessBase. Արոնյանն՝ ամսվա մարդ

PanARMENIAN.Net - ChessBase պարբերականն «ամսվա մարդ» է անվանել Լևոն Արոնյանին: Պարբերականը նման կարծիք է հայտնել, երբ Արոնյանը ՖԻԴԵ-ի վերջին վարկանիշում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն աշխարհի լավագույն 100 շախմատիստների թվում:

2017-ի հունիսին Արոնյանը հաղթեց Ստավանգերի մրցաշարում, օգոստոսին՝ Սենթ Լուիսի Grand Chess Tour մրցաշարում, իսկ մի քանի շաբաթ առաջ հաղթող դարձավ Վրաստանում անցկացված Աշխարհի գավաթի մրցաշարում:

Պարբերականը ցնցող է անվանել նրա հաղթանակն Աշխարհի գավաթի մրցաշարում և նշել, որ նա հավակնում է աշխարհի չեմպիոնի կոչմանը:

Արոնյանն ու Դին Լիրենը իրավունք են ստացել մասնակցելու 2018-ի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարին:

«Բացի այդ սեպտեմբերի 30-ին Արոնյանն ամուսնացավ իր վաղեմի ընկերուհի Արանա Կաոլիի հետ: Չափազանց կարևոր սեպտեմբեր էր», -գրում է պարբերականը:

Արոնյանը ՖԻԴԵ-ի վերջին վարկանիշում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ նրա վարկանիշը 2801 միավոր է: Առաջին հորիզոնականը զբաղեցնող Մագնուս Կարլսենի ցուցանիշը 2826 միավոր է: Երրորդ տեղում ֆրանսիացի Վաշյե-Լագրավն է 2794 միավորով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---