Գումբուրդոյի եկեղեցու բակում տապանաքար-հուշաքար կկանգնեցվի 3 տարուց![]() 7 հոկտեմբերի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Գումբուրդոյի միջադեպից հետո ձևավորված աշխատանքային խումբը քննարկել և եկել է համաձայնության, որ խաչքարը կամ հուշաքարը եկեղեցու բակում կկանգնեցվի 3 տարուց՝ եկեղեցու վերանորոգման ավարտից հետո ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում և հավաքական գերեզմանի վրա կկանգնեցվի տապանաքար-հուշաքար: Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ միջադեպ տեղի բնակչության մի մասի և իրավապահների միջև: Միջադեպն առաջացավ, երբ տաճարի բակում, առանց նախնական համաձայնության, հայկական ավանդական քարե խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արվեց: Աշխատանքային խմբում ընդգրկված էին՝ թե աշխարհիկ պաշտոնյաներ, թե հոգևորականներ, թե հասարակ գումբուրդոցիներ: Աշխատանքային խմբի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն անձամբ Գումբուրդոյի բնակչությանը ներկայացրել է Վիրահայոց թեմի առաջնորդը: «Մեր համայնքի բարձրացրած երկու հարցերը ունեցել են դրական լուծում: Առաջինը, որ մեր նախնիների ոսկորները, առաջին հերթին այստեղ հայերի ոսկորներ են, բնական է այս տաճարը հազար տարի կա, կարող է լինել և վրացիների ոսկորներ: Ուրեմն այս ոսկորների հարցը լուծված է, այս ոսկորները թաղվելու են այստեղ, եկեղեցու բակում»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազեն Միրզախանյանը, հայտնում է jnews.ge-ն: Նա հավելել է, որ որ տաճարի նորոգման ամբողջ ընթացքում կարող է շինարարները մինչև 1,5-2 մետր հողի մակարդակից իջեցնեն ներքև, որպեսզի հետազոտական աշխատանքներ տարվեն:«Եթե մինչև հիմա 45 պարկ ոսկոր է դուրս եկել, հետո կարող է ավելի շատանալ: Ամեն անգամ չենք տանելու թաղելու, առաջարկում ենք Վրաստանի պատրիարքի երաշխիքով, պետության երաշխիքով, և մեր երաշխիքով, որ այստեղից մեր ոսկորները հանենք մի հարմար տեղ պահենք: 2-3 տարվա ընթացքում, երբ որ ավարտվի ու սկսվի բարեկարգումը տեղ է հատկացվելու, որտեղ կթաղվեն հավաքված ոսկորները»,- վստահեցրել է թեմակալ առաջնորդը: Անդրադառնալով խաչքար կանգնեցնելու խնդրին, որը հենց սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների բուն պատճառն է, հոգևոր առաջնորդն ասաց, որ տապանաքար կլինի, բայց թե ինչ տեսք կունենա այն, դեռ չեն կարող ասել: «Վրացի և հայ ճարտարապետները իրար հետ աշխատելու են, կարող է երկու խաչքար դնեն, կարող է հետաքրքիր մի ուրիշ բան, երկու կողմերի որոշումով պիտի լինի տապանաքար-հուշաքար, ինչի տապանաքար, որովհետև ոսկորներ են, ննջեցյալներ են: Եվ վրան պետք է գրված լինի հայերեն և վրացերեն լեզուներով: Ես կարծում եմ շատ բան չարժի գրել, պետք է գրվի, որ այստեղ մեր պապերն են, հոգևորականներն ննջում: Աստված ողորմի իրենց ոսկորներին»: Եկեղեցու բակում հավաքված էր մոտ 30 մարդ, որոնք իրենց համաձայնությունը տվեցին, որպեսզի պայմանագիր կնքվի, որպես երաշխիք: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |