ՌԴ-ն $100 մլն նոր վարկ կտրամադրի ՀՀ-ին արդիական զենք և ռազմատեխնիկա գնելու համար

ՌԴ-ն $100 մլն նոր վարկ կտրամադրի ՀՀ-ին արդիական զենք և ռազմատեխնիկա գնելու համար

PanARMENIAN.Net - ՌԴ-ն 100 մլն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին արդիական սպառազինություն և ռազմատեխնիկա գնելու նպատակով: Կառավարությունը հավանություն է տվել վարկային համաձայնագրին:

ՌԴ-ն 100 մլն դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Ըստ համաձայնագրի, 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում:

Դեռևս 2017-ի հուլիսին հայտարարվել էր, որ ՀՀ-ն Ռուսաստանի հետ քննարկում է «ռազմական» նոր վարկի ձեռքբերման հնարավորությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---