Սերժ Սարգսյանը Ժնևում է. Կհանդիպի Ալիևին

Սերժ Սարգսյանը Ժնևում է. Կհանդիպի Ալիևին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ հանդիպում է կայանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին իր Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Հանդիպումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել Սարգսյան-Ալիև Սոչիում կայանալիք հնարավոր հանդիպման մասին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի շրջանակում, որը, սակայն, տեղի չունեցավ:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ նման հանդիպում ավելի վաղ ծրագրված չի եղել և դա որոշ լրատվամիջոցների տեղեկություններ են եղել ընդամենը։«Հանդիպման կազմակերպիչները Մինսկի խմբի համանախագահններն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ Չկայացավ նման հանդիպոմ, որովհետև ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր», - հավելել էր ՀՀԿ փոխնախագահը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---