ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը![]() 20 հոկտեմբերի 2017 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմը: «Հայկական ֆաշիզմ» կոչվող «ստեղծագործությունը» ընդգրկվել է ՌԴ Ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում: «Ադրբեջանցիների նկարահանած ֆիլմը, որը սկսվում է «Կովկաս հայերի վերաբնակեցումից ի վեր Ադրբեջանը» բառերով, և ավարտվում «… Ադրբեջանին, որպես ագրեսիայի զոհ» արտահայտությամբ, ճանաչվել է ծայրահեղական նյութ»,-ասվում է ՌԴ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, գրում է Rusarminfo-ն: Ըստ ՌԴ դատարանի որոշման 1 ժամ 5 րոպե 59 վայրկյան տևողությամբ ֆիլմն արգելված է Ռուսաստանի տարածքում ցուցադրության համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |