ՊՆ ղեկավար. Զինկոմիսարիատները կխոշորացվեն23 հոկտեմբերի 2017 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ: «Պաշտպանության մասին» առաջարկվող ՀՀ օրենքով նախատեսվում է զորակոչի անցկացման լիազորության փոխանցում ՀՀ ՊՆ-ին, հայտնում է Aysor.am-ը: Օրենքի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հիմնական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվել է, թե արդյունքում ինչպիսի համակարգային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու զինկոմիսարիատներում։ «Պարզ է, որ այստեղ լրջագույն կառուցվածքային փոփոխություններ պիտի լինեն», - նշել է Կորյուն Նահապետյանը։ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ արդեն իսկ պատրաստ է զինկոմիսարիատների բարեփուխումների հայեցկարգը։ «Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում», - նշել է պաշտպանության նախարարը։ Վերջինս նաև ընդգծել է, որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն ծավալել։ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերով նախատեսվում է բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, ապահովել զինծառայողների հասարակական ինտեգրումն, փոխարինել տարկետումների զգալի մասը արտոնություններով, ամրապնդել հանրության վստահությունը ԶՈւ նկատմամբ: Ընթերցեք նաև.ՊՆ. Տարկետում կստանա նա, ով կորոշի՝ բակալավրից հետո պատրաստ է 3 տարի ծառայել՝ որպես սպա Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |