Հոկտեմբերի 24-ից կգործի Ստեփանակերտ-Երևան նոր երթուղին

Հոկտեմբերի 24-ից կգործի Ստեփանակերտ-Երևան նոր երթուղին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ից գործելու է Ստեփանակերտ-Երևան նոր երթուղին: Այդ մասին հայտարարել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության պետ Ալֆրեդ Պողոսյանը՝ հավելելով, որ նոր երթուղին սկզբնական շրջանում գործելու է երկու օրը մեկ:

Նրա խոսքով՝ նոր երթուղին լինելու է Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով, որը կրճատելու է ոչ միայն ժամանակն ու տարածությունը, այլև թեթևացնելու է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին և հնարավորություն է տալու վարորդներին երթևեկել ավելի հանգիստ, հայտնում է «Արցախպրես»-ը:

Նա ավելացրել է, որ սակագներում փոփոխություններ չեն նախատեսվում: Առայժմ գործելու է միայն մեկ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը բացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---