Երևանը նոյեմբերի տոներին ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ քաղաքների 5-յակում է

Երևանը նոյեմբերի տոներին ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ քաղաքների 5-յակում է

PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է նոյեմբերյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ քաղաքների 5-յակում: Կացարանի ամրագրման ռուսական Tvil.ru կայքը վարկանիշը կազմել է 2017-ի նոյեմբերի 3-7-ը հյուրանոցների, հյուրատների և բնակարանների ամրագրումների տվյալների հիման վրա:

Նոյեմբերի 4-ին Ռուսաստանում նշում են Ժողովրդական միասնության օրը, ուստի ռուսաստանցիների համար նոյեմբերի 4-6-ը հանգստյան օրեր են լինելու:

Մինսկը, Աստանան, Թբիլիսին, Բաքուն և Երևանն ԱՊՀ այն քաղաքներն են, ուր նախընտրում են այցելել ռուս զբոսաշրջիկները նոյեմբերի առաջին 10-օրյակում:

Ըստ Tvil.ru-ի, Երևան ռուսաստանցի զբոսաշրջիկները միջինը 3 օրով են մեկնում և մտադիր են օրական 2.600 ռուբլի ծախսել իջևանելու համար:

Tvil.ru-ն առաջատար ռուսաստանյան կայք է, որտեղ հնարավոր է առցանց ամրագրել հյուրանոցներ, հյուրատներ ու բնակարաններ: Կայքի այցելուներն ամսական ավելի քան 2 մլն են, նրանց առաջարկվում է բնակեցման 50.000 տարբերակ հանգստի և ճամփորդության համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---