Վարչապետ. ԵՏՄ հետ ընդհանուր սահման չունենք, պետք է զարգացնել տրանսպորտային հաղորդակցության![]() 25 հոկտեմբերի 2017 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ է ճանապարհային քարտեզների մշակում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստին: «Մեզ համար ԵՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը պահանջում է տրանսպորտային հաղորդակցության զարգացում։ Մենք հույս ունենք, որ ճանապարահային քարտեզները կնպաստեն պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը», - նշել է Կարեն Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։ ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ 2018-ին Հայաստանում կազմակերպվելու է ԵՏՄ շաբաթ, որի շրջանակում ՀՀ-ն կհյուրընկալի ԵՏՄ երկրների ներկայացուցիչներին։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս և նման միջոցառումները նպաստում են բիզնեսի և պետությունների միջև երկխոսությունների ձևավորմանը։ Նիստին մասնակցում են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և ԵՏՄ անդամ երկրների վարչապետները՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |