Ջիգարխանյանի ամուսնությունը կարող է ֆիկտիվ ճանաչվել

Ջիգարխանյանի ամուսնությունը կարող է ֆիկտիվ ճանաչվել

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան, 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ամուսնությունից 1 տարի անց անտուն է մանցել և գիշերում է իր թատրոնի աշխատասենյակում: Դերասանը մտադիր է բաժանվել կնոջից և վերադարձնել ունեցվածքը: Իրավաբանները համարում են, որ Ջիգարխանյանը կարող է դա անել, եթե ամուսնությունը ճանաչվի ֆիկտիվ, իսկ իրեն ճամաչեն անաշխատունակ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ընտանեկան մեծ սկանդալից հետո դերասանը դիմում էր գրել ոստիկանություն այն մասին, որ անհետացել են իր անձնագիրն ու որոշ կարևոր փաստաթղթեր: Հոկտեմբերի 26-ին իրավապահները խուզարկել են թատրոնը: Ինքը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մի քանի օր առաջ ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից:

Ջիգարխանյանի մերձավոր ընկեր Արթուր Սողոմոնյանը, որն այժմ ամենուր ուղեկցում է նրան, հայտարարել է, որ ցանկալի կլիներ ունեցվածքի հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Սակայն Վիտալինան չի ցանկանում հանդիպել և քննարկել ապահարզանի մանրամասները: Բոլոր բանակցությունները նա հանձնարարել է վարել իր իրավաբան Էլինա Մազուրին:

Ինչ վերաբերում է ունեցվածքին, ապա հարկավոր է փորձաքննություն անցկացնել, պարզել, թե արդյոք 80-ամյա մարդը գիտակցել է, թե ինչ է անում, երբ իր ունեցվածքը փոխանցել է իրենից 44 տարով փոքր կնոջը: Գոյություն ունի ստանդարտ կանոնակարգ՝ դատական հոգեբույժ փորձագետներն ուսումնասիրում են անձի բուժքարտը և գնահատում նրա առողջական վիճակը գործարքի կնքման պահին: Ուստի ունեցվածքի փոխանցումն այդ եղանակով կարելի է զրոյացնել և վերադարձնել տիրոջը:

Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր ամենաարժեքավոր բանի՝ թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին: Ռոմանովսկայայի ներկայացուցիչն իր եհրթին հայտարարել էր նաև, որ ապահարզանի դեպքում դերասանը կարող է հայտնվել հոսպիսում, որտեղ ապրում են ծանր հիվանդություններով տառապող մարդիկ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---