Բաքուն դժգոհ է Արցախի մասին ռուսական ԶԼՄ-ների նորություններից![]() 30 հոկտեմբերի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում դժգոհ են, որ ՌԴ առաջատար ԶԼՄ-ները հրապարակել են Արցախի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Կատալոնիայի անկախացման վերաբերյալ, որտեղ Ստեփանակերտը կոչ է արել Մադրիդին և Բարսելոնային երկխոսության ճանապարհով լուծել Կատալոնիայի հարցը: «Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Ռուսական ԶԼՄ-ների շնորհիվ, այդ թվում RT-ի, ՌԻԱ Նովոստի գործակալության, ՏԱՍՍ-ի և այլ լրատվամիջոցների, ԼՂՀ-ի ոչինչ չնշանակող հայտարարությունն անսպասելի կերպով գերկարևոր դարձավ»,-գրում է Rusarminfo-ն ադրբեջանական ԶԼՄ-ների վրա հղումով: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև վարկած են առաջ քաշել, որի համաձայն ռուսական ԶԼՄ-ներն, իբր, տարածում են այդ հաղորդագրությունը Կրեմլի հրահանգով, որի նպատակն է պառակտել Եվրոպան: Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |