Forbes. Ադրբեջանական ագրեսիան չպետք է պարգևատրվի ամերիկյան օգնությամբ

Forbes. Ադրբեջանական ագրեսիան չպետք է պարգևատրվի ամերիկյան օգնությամբ

PanARMENIAN.Net - Forbes պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին և դրա պատմական արմատներին՝ քննադատության ենթարկելով ադրբեջանական ռազմական ոտնձգությունները և Հայաստանի նկատմամբ վարվող տնտեսական շրջափակման քաղաքականությունը:

«Խորհրդային միության «բաժանիր և տիրիր» քաղաքականության հետևանքով ԽՍՀՄ փլուզումից հետո տարածքային վեճերի շուրջ ավերիչ պատերազմներ սանձազերծվեցին: Ամենաերկարատև տարածքային վեճը հետխորհրդային տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև է: Այս կոնֆլիկտը եզակի է, քանի որ այն միջնորդավորված պատերազմ չէ Արևմուտքի և Ռուսաստանի միջև»-գրում է ամսագիր:

Պարբերականի փոխացմամբ՝ 1992 թվականին ԱՄՆ կոնգրեսի ընդունած 907 բանաձևով Ադրբեջանը դարձավ հետխորհրդային միակ պետությունը, որին արգելվել է օգնություն տրամադրել՝ Հայաստանի տնտեսական շրջափակման համար: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո, նախագահ Բուշը առաջարկեց կոնգրեսին վերանայել այս որոշումը, և Ադրբեջանը սկսեց տարեկան $20 մլն օգնություն ստանալ ԱՄՆ-ից:

«2016-ի ապրիլին Ադրբեջանը սանձազերծեց 1994-ի զինադադարից ի վեր ամենալայնամասշտապ ռազմական գործողությունները՝ դարձյալ խախտելով 907 բանաձևի նախապայմանները: Թալիշ գյուղի վայրագություններին մասնակցած ադրբեջանցի սպաները վերապատրաստվել են ամերիկյան զինված ուժերում՝ որպես ամերիկայն օգնության ծրագրի մի մաս: ԱՄՆ-ն պետք է վերանայի իր՝ արդեն իսկ հարուստ ագրեսորին օգնություն տրամադրելու դիրքորոշումը»,-գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---