ՀՀ նախագահ. Նոյեմբերի 13-ին կհայտարարվի մոտ $1 մլրդ ներդրումների մասին

ՀՀ նախագահ. Նոյեմբերի 13-ին կհայտարարվի մոտ $1 մլրդ ներդրումների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին Երևանում մեծ շնորհանդես է կազմակերպում՝ կհայտարարվի մեծ ներդրումային ծրագրի մեկնարկի մասին, խոսքը մոտ 1 մլրդ դոլարի մասին է: Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում:

«Հիմնականում ներդրումներ կարվեն Հայաստանի էներգետիկ ոլորտում, որը ներառում է երկրի էլեկտրացանցերի արդիականացում, նոր հիդրոէլեկտրակայանի և Schneider Electric հայտնի ընկերության հետ համատեղ նոր ձեռնարկությունների կառուցում, որտեղ էներգետիկների համար նախատեսված ապրանքներ կարտադրվեն: Կարծում եմ, այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում», - ասել է Սարգսյանը:

Նախագահը նշել է նաև, որ Երևանն ու Մոսկվան աշխատում են համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծման վրա, որի միջոցները կարող են ուղղվել այդ թվում նաև ՏՏ ոլորտի և էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորման համար:

Ընթերցեք նաև.Երևանն ու Մոսկվան մտադիր են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել ՏՏ ոլորտում

ՀՀ-ն ստորագրել է ՌԴ հետ $100 մլն ռազմական վարկի մասին համաձայնագիրը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---