Վերջին սերնդի դրոնների կիրառման մասին հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում

Վերջին սերնդի դրոնների  կիրառման մասին հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում

PanARMENIAN.Net - «Մահացու ինքնավար զենքի» կիրառման հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում: Այդ մասին Կիևից հայտնել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ հայկական պատվիրակության ներկայացրած բանաձևը նախևառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիևում մասնակցում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

Աշոտյանը հայտնել է, որ վեհաժողովի աշխատանքների համար խորհրդարանական պատվիրակության կողմից պատրաստվել և շրջանառվել է «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձևի հրատապ նախագիծ, որն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում:

Ընդունված բանաձևը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական ակտերիև փաստաթղթերի, այդ թվում նաև ռոբոտաշինության ոլորտի 116 հիմնադիրների և 26 պետությունների առաջատար կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին հղված նամակին՝ մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության և դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ:

«Հայկական պատվիրակության ներկայացրած բանաձևը նախևառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Այս կապակցությամբ հարկ է հիշատակել վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից զենքի վաճառքի և արտահանման հետ կապված իսրայելական արտադրողի լիցենզիայի ժամանակավոր կասեցման նախադեպը՝ կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ»,-հաղորդել է պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Ընդունված բանաձևի համապատասխան կետով Վեհաժողովը կարևորում է ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ ինքնավար զենքերի թիրախավորված կիրառումը: Արևելյան գործընկերության երկրներին նաև կոչ է արվում նպաստելու թափանցիկ և հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպեսկոչված killer robot-ների կիրառման հետ:

Բանաձևում կարևորվել է նաև հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել և կանխարգելել այնպիսի մեխանիզմները, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես արգելել է Aeronautics ընկերությանը $20 մլն արժողությամբ Orbitier K1 դրոններ վաճառել «կարևոր գնորդին», որը, ենթադրաբար, Բաքուն է: Բացի այդ, Aeronautics-ը սկանդալի կիզակետում էր հայտնվել, երբ տարածվել էր ընկերության աշխատակիցներին արված՝ հայկական դիրքերի վրա գրոհ կատարելու վերաբերյալ հրաման տալու տեղեկատվությունը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---