Venezia Eventi. Հայերը միշտ են առաջ եղել ժամանակից![]() 2 նոյեմբերի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Իտալական Venezia Eventi պարբերականը մեծ հոդված է հրապարակել հայերի ու Հայաստանի մասին՝ անդրադառնալով նաև հայ-իտալական դարավոր կապերին: Հեղինակը պատմում է, որ 1717-ին մի քանի հայ վանականներ Մխիթար Սեբաստացու գլխավորությամբ, փրկվելով թուրքերի հետապնդումներից, հասել են Վենետիկ, որտեղ նրանց են նվիրել Սբ Ղազար կղզին, գրում է «Sputnik Արմենիան»: Վենետիկում գտնվող Սուրբ Ղազար կղզին հայ մշակույթի կարևորագույն կենտրոններից է, գրում է պարբերականը: Նշվում է, որ Սբ Ղազարի վանքում 170.000 հին տպագիր գիրք և 4500 ձեռագիր է պահվում: Նշվում է նաև, որ հայ մշակութային ժառանգության մոտ 60 տոկոսը ոչնչացվել է Ցեղասպանության և դրան հաջորդած տարիներն: Հեղինակը շեշտում է, սակայն, որ հայ-իտալական կապերը շատ ավեի վաղեմի են՝ հիշեցնելով, որ օրինակ Վենետիկի բնակիչները մինչ օրս ծիրանին armelin են ասում, և որ Մարկո Պոլոն հյուրընկալվել է Արտաշատում: Խոսելով հայ ժողովրդի ազգային առանձնահատկությունների մասին՝ հեղինակը գրում է, որ դարեր շարունակ մահմեդականներով շրջապատված այդ փոքր ժողովուրդը հատուկ իմաստություն ունի: Անդրադառնալով Հայաստան կատարած այցին՝ հեղինակը գրում է, որ դա անմոռանալի փորձառություն էր՝ հրաշալի վանքեր Արարատի ստորոտում, հնագիտական հուշարձաններ, որոնք պահպանվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից, վեհաշուք կիրճեր: «Հայկական քաղաքակրթության վաղեմության մասին է վկայում 6000 տարվա պատմություն ունեցող Քարահունջը»,-ասվում է հոդվածում: Անդրադառնալով 301-ին քրստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու փաստին՝ հոդվածի հեղինակը գրում է՝ «նրանք միշտ են առաջ եղել ժամանակից»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |