Վերլուծաբան. Ցեղասպանության ճանաչումը սկզբունքային հարց է Ուկրաինայի հայ համայնքի համար

Վերլուծաբան. Ցեղասպանության ճանաչումը սկզբունքային հարց է Ուկրաինայի հայ համայնքի համար

PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության ճանաչումը սկզբունքային հարց է Ուկրաինայի հայ համայնքի համար: Այդ մասին հայտարարել է ուկրաինացի վերլուծաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանգում է իր տրամաբանական լուծմանը, այդ մասին վկայում են խորհրդարանականների շրջանում այս քայլի կողմնակիցների աճող քանակը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճանաչման աջակցությանն ուղղված բազմաթիվ կոչերը, նաև ԶԼՄ-ներում հարցի նկատմամբ մեծ ուշադրությունը» - հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ըստ Ցարենկոյի, դրա համար խթան է հանդիսանում Ուկրաինայի հայերի միության կողմից մշտապես իրականացվող իրազեկման աշխատանքը:

Փորձագետը նշել է, որ 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 9-ը ընդունել է Ցեղասպանության զոհերի հիշատակման և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր, իսկ մեկ տարի անց` Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի և Հայաստանի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի (հուշարձանի) բացման և օծման արարողությունը:

«Փաստացի ՄԱԿ-ի որոշումից հետո Կիևի խաչքարը առաջին հուշարձանն է», - ընդգծել է Ցարենկոն:

Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմատիկ միջոցառումներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի բոլոր մարզերում: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր: ևս 10 խաչքար շուտով տեղադրվելու է երկրի տարբեր քաղաքներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---