«Ռոսիա 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Ռոսիա 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին, որտեղ թղթակից Մարիա Գլադկիխը պատմում է երկրում ՏՏ ոլորտի, գորգագործության, սննդամթերքի աճեցման մասին: «Կինո, գինի, տեղ-տեղ «Միմինո», ծիրանի օղի և գորգագործության հետ կապված շրջագայություններ ռուսաստանցիների համար: Եվ դրա հետ մեկտեղ՝ նորագույն ՏՏ տեխնոլոգիաներ և անվճար կրթություն եվրոպական և նույնիսկ ամերիկյան չափանիշներով»,-ասվում է «Հայկական ակցենտ» կոչվող ռեպորտաժում: 9-րոպեանոց տեսանյութի հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում հայկական 6000-ամյա գինեգործությանը, մասնավորապես ծիրանի գինու արտադրությանը: «Ծիրանի գինին վաճառքի առաջատարն է: Գինին արտահանվում է ՌԴ, ԱՄՆ, Ճապոնիա, Իսրայել և Ֆրանսիա: Արտահանվում է արտադրանքի 70 տոկոսը»,-ասվում է ռեպորտաժում: Ավելի աղ «Ռոսիա 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ էր նկարահանել Հայաստանի մասին՝ պատմելով հայկական երջանկության մասին և հետաքրքիր փաստեր ներկայացնելով երկրի մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |