HBL. Հայ երեխաներն ավելի ներդաշնակ են զարգանում՝ դպրոցում շախմատ ուսանելով

HBL. Հայ երեխաներն ավելի ներդաշնակ են զարգանում՝ դպրոցում շախմատ ուսանելով

PanARMENIAN.Net - Հայաստանում նոր սերնդի ձևավորման և բնավորության զարգացման գործում մեծապես կարևորվում է դպրոցներում շախմատի դասավանդումը: Այդ մասին հոդված է հրապարակել Ֆինլանդիայի խոշորագույն Hufvudstadsbladet (HBL) թերթը:

«Հայ երեխաները դրա շնորհիվ ավելի ներդաշնակ են զարգանում, ինչը հաստատում են Դանիայի և Վենեսուելայի հետազոտությունները երեխայի կենտրոնացման և մտավոր կարողությունների վրա շախմատի ազդեցության մասին»,-ասվում է հոդվածում, հայտնում է Rusarminfo-ն:

Պարբերականը նշում է, որ 2011-ին Հայաստանն առաջինը աշխարհում շախմատը որպես պարտադիր առարկա ներդրեց դպրոցներում՝ տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններում:

«Սակայն երեխաներից շատերն ավելի վաղ են ծանոթանում մարզաձևին, քանի որ ծնողները նրանց տանում են մասնգիտացված դպրոցներ: Երևանի այդպիսի դպրոցներից մեկում 5-16 տարեկան 200 աշակերտ կա: Այդպիսի մասնագիտացված դպրոցները Երևանում 12-ն են, բոլորը ֆինանսավորվում են քաղաքապետարանի կողմից»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---