Ֆրանսահայ ռեժիսորի նոր ֆիլմը տպավորել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ղեկավարներին (վիդեո)

Ֆրանսահայ ռեժիսորի նոր ֆիլմը տպավորել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ղեկավարներին

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ներկայացրել է փախստականների հիմնախնդիրն արծարծող «Վիլլա» ֆիլմը, որի դեպքերը տեղի են ունենում Ֆրանսիայի հարավային ծովափնյա փոքրիկ գյուղերից մեկում:

The People’s World ամերիկյան կայքի փոխանցմամբ, կինոփառատոնի գործադիր տնօրենն ու գլխավոր ռեժիսորը Կետիկյանի նոր ֆիլմը համարում է լավագույններից մեկը: «Ֆիլմը մի ամբողջ հոգեբանական գիտություն է: Յոթ կերպարների միջոցով ներկայացվում են աշխարհի հիմնախնդիրները»,-ասել է կինոփառատոնի ղեկավարը:

Կետիկյանը «լուրջ հիմնախնդիրներն ու հումորը էկրանից մատուցելու տարբերվող, ինքնատիպ մոտեցում ունի»,-գրում է կայքը:

«Ֆրանսահայ ռեժիսորն իր ֆիլմերում մեծ տեղ է հատկացնում պատմական իրադարձություններին: Նրա նախրոդ ֆիլմը՝ «Խելագարի պատմությունը», պատմում է Հայոց ցեղասպանության մասին, թեմա, որը հոգեհարազատ է հայկական ժառանգություն ունեցող արվեստագետի համար: Նրա «Հանցագործների բանակը» ֆիլմը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հայերի և ֆրանսիացիների համատեղ դիմադրության մասին է»,-նշում է աղբյուրը:

Ռոբեր Գեդիկյանը տասնյակ ֆիլմերի հեղինակ է։ Նրա աշխատանքները բազմիցս առաջադրվել են Բերլինի, Կաննի ու այլ կինոփառատոնների մրցանակների։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---