Tengrinews. Հայկական գինու ամեն մի կումի մեջ հայերին հատուկ զգացմունքայնությունն ու կիրքը կա10 նոյեմբերի 2017 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հայկական գինին բույրի, համի, զգացողությունների և զգացմունքների իսկական հրավառություն է: Յուրաքանչյուր կումի մեջ Արարատի մաքուր լեռնային օդը կա ու հայերին հատուկ զգացմունքայնությունն ու կիրքը: Գինեգործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի: Այսպես է գրում ղազախական Tengrinews-ը՝ խորհուրդ տալով իր ընթերցողին նոյեմբերին անպայման Հայաստան այցելել: «Պատկերացրեք միայն՝ 6000 տարի առաջ, երբ հին եգիպտացիները բուրգեր էին կառուցում, իսկ հույները ստեղծում էին կոյուղու համակարգը, հայերը նույնպես իրենց ավանդ են ունեցել քաղաքակրթության զարգացման մեջ՝ գինի պատրաստելով Արենիի քարանձավում, որտեղ հայտնաբերվել է մարդկության ամենահին գինու պատրաստման վայրը »,-գրում է պարբերականը: Նշվում է, որ հայկական խոհանոցը նույնպես հնագույններից է՝ խորհուրդ տալով փորձել տարատեսակ տոլմաները, խաշլաման, թանապուրն ու խաշը, տեղական ձկնատեսականերն ու քյուֆթան, ինչպես նաև հարիսան: Պարբերականը հիշեցնում է, որ Երևանը Հռոմից մոտ 30 տարով մեծ է՝ հորդորելով այցելել Մատենդարան, Գառնի, Սևան, Տաթև: Ընթերցեք նաև. Hellomagazine. Մալկովիչի հետքերով՝ Երևան այցելելու 5 պատճառ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |