ԵՄ-ն նոր հատուկ ներկայացուցիչ ունի Հարավային Կովկասում13 նոյեմբերի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Եվրոպական խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նոր ներկայացուցիչ է նշանակել: Այդ պաշտոնը Հերբերտ Զալբերի փոխարեն կստանձնի Տոիվո Կլարը: ԵՄ ներկայացուցչի խնդիրն է լինելու նպաստել տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի, հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև խթանել տարածաշրջանային համագործակցությունը: Տոիվո Կլարը ներկայումս Արտաքին կապերի եվրոպական ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարն է: Դեսպան Հերբերտ Զալբերը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նոր ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր այն 2014-ի հուլիսի 8-ից: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ԵՄ անունից մասնակցում է Ժնևի միջազգային քննարկումներին՝ Վրաստանի հակամարտության վերաբերյալ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |