Նալբանդյանն ու ֆրանսիացի սենատորը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը

Նալբանդյանն ու ֆրանսիացի սենատորը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն է ներկայացրել Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային։

Նալբանդյանն ու ֆրանսիացի սենատորն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ամուր փոխգործակցությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվեցին հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստոֆ Ֆրասան քննարկել են 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---