Ջիգարխանյանի կնոջ և նրա փաստաբանի տները խուզարկել են. Առգրավվել են դերասանի կտակն ու անձնագիրը

Ջիգարխանյանի կնոջ և նրա փաստաբանի տները խուզարկել են. Առգրավվել են դերասանի կտակն ու անձնագիրը

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի և վերջինիս պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրի տները խուզարկվել են:

«Խուզարկություններ են կատարվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում: Առգրավվել են Արմեն Ջիգարխանյանի արտասահմանյան անձնագիրն ու նրա բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև Ռոմանովսկայայի համերգների և ներկայացումների գրառումները»,-ասել է Մազուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաև հավելել է, որ իր մոտից խուզարկության արդյունքում առգրավել են Ջիգարխանյանի կտակը, որը նրա կինը թողել էր իր մոտ, երբ Վրաստան էր մեկնում:

«Խուզարկության ժամանակ առգրավել են իմ լիազորագիրը, ինչը զրկում է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային պաշտպանության իրավունքից»,-ասել է Մազուրը՝ հավելելով, որ խուզարկություններն, իր կարծիքով, կարող են կապված լինել ժառանգության համար պայքարի հետ:

Իրավապահները իրենց գործողությունները չեն մեկնաբանել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մոսկվաբնակ հայ գործարարները բնակարան են նվիրել ԽՍՀՄ ժողովրդական դերասան և իր հիմնած թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին:

Արմեն Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թալանել է իրեն՝ այդ թվում իր անունով ձևակերպելով դերասանի 3 բնակարանը:

82-ամյա դերասանի և նրա երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ հրապարակային սկանդալ ծագեց, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Նա հայտարարեց, որ չի կարող ներել իր կնոջը, որն իրեն շատ ցավ է պատճառել: Միաժամանակ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատվեց աշխատանքից, հայտարարելով, որ բաժանվելու է, և փախավ ՌԴ-ից: Ոստիկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել կնոջ վրա գրանցված բնակարան։

Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես դիմել էր Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով պաշտպանել իրեն և թատրոնի դերասաններին խարդախ ու խաբեբա մարդկանցից, որոնք խանգարում են կոլեկտիվի բնականոն աշխատանքին: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը հայտարարել է, որ իր դուստրը հեռացել է երկրից՝ հետապնդումից վախենալով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---