Մասնագիտացված տոհմաբուծարաններ կբացվեն՝ ավելի շատ կաթ և միս արտադրելու համար![]() 16 նոյեմբերի 2017 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կստեղծվեն մասնագիտացված տոհմաբուծարաններ, որոնք կկարողանան բարձրարժեք տոհմային կենդանիներ վաճառել տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող տնտեսություններին: ՀՀ կառավարության որոշման նախագծի համաձայն՝ ծրագիրը միտված է կաթնային և մսային մթերատվության մակարդակի բարձրացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում տավարաբուծական տնտեսություններին կմատակարարվեն 580 գլուխ հոլշտին ցեղի տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ: Նախատեսվում է, որ 2018-2022 թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի 5050 տոննա կաթ և շուրջ 100 տոննա սպանդային քաշով միս: Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի մոտ 230 գլուխ տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ, տարեկան կարտադրի 1020-1050 տոննա կաթ, ինչպես նաև 40-50 տոննա միս: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2017 թվականին տավարի գլխաքանակը կազմել է 655.800 գլուխ, որից կովերինը՝ 296.000 գլուխ: Ոչխարների գլխաքանակը 2017 թվականին կազմել է 699.600 գլուխ, որից մաքիներինը` 477.800 գլուխ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |