Բրայզա. Լեռնային Ղարաբաղն ԱՄՆ և ՌԴ հաջող գործակցության օրինակ է

Բրայզա. Լեռնային Ղարաբաղն ԱՄՆ և ՌԴ հաջող գործակցության օրինակ է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղն ու ահաբեկչության դեմ պայքարն ԱՄՆ և ՌԴ բացարձակ համագործակցության օրինակ են դարձել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի նախկին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

«Մենք բացարձակ տարբեր հայացքներ ունենք Վրաստանում հակամարտության վրա (Հարավային Օսիայի և Աբխազիայի 2008թ.), և միևնույն ժամանակ, մենք շատ լավ համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում և ահաբեկչության դեմ պայքարում», - ասել է Բրայզան, որը պաշտոնավարել է 2005-2009թթ. և զբաղվել է առաջին հերթին Կովկասի տարածաշրջանով, իսկ այժմ մասնավոր թուրք-ֆիննական ընկերության աշխատակից է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 16-ին Ժնևում տևական դադարից հետո կայացած ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի նշանակալի արդյունքն է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ելույթ ունենալով Վիեննայում նոյեմբերի 9-ին կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---