Կալիֆորնիացի օրենսդիրը՝ Հայաստան և Արցախ կատարած անմոռանալի ուղևորության մասին![]() 17 նոյեմբերի 2017 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիա նահանագի վեհաժողովի անդամ Լաուրա Ֆրիդմանը LA Times-ին պատմել է մի քանի այլ ամերիկացի պաշտոնյաների հետ Հայաստան և Արցախ կատարած ուղևորության անմոռանալի արկածների մասին: Ֆրիդմանը՝ որպես Գլենդելի խորհրդի նախկին անդամ, բազամաթիվ հայկական մշակութային և տոնական միջոցառումների է մասնակցել: «Ես միշտ ցանկացել եմ այցելել պատմություն, մշակույթ և արվեստ ունեցող այս կենսասեր ժողովրդի հայրենիք»,-ասում է Ֆրիդմանը: Ամերիկացի օրենսդիրների խումբը Երևանում այցելել է Թումո, Կասկադ, Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ուղևորության ընթացքում նրանք հանդիպել են նաև Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Խումբը եղել է նաև Արցախում, որտեղ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Ինձ բախտ վիճակվեց լինել Արցախում, ես հպարտ եմ, որ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու սպառնալիքի տակ եմ, դա ինձ համար պատվո շքանշան է»,-ասել է Լաուրա Ֆրիդմանը Ամերիկացի օրենսդիրներին ուղևորության ընթացքում տպավորել են նաև հայկական ազգային խոհանոցը և պատմամշակութային վայրերը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |