Կաղանդ պապը՝ ԱՊՀ Ձմեռ պապերի առաջին 5-յակում

Կաղանդ պապը՝ ԱՊՀ Ձմեռ պապերի առաջին 5-յակում

PanARMENIAN.Net - Հայկական Կաղանդ պապը 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել ԱՊՀ երկրների սիրված Ձմեռ պապերի թվում 2017-2018թթ. ձմռան տվյալներով: Այդ մասին հայտնել է ռուսական ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը:

Վարկանիշը կազմվել է զբոսաշրջիկների կողմից Ձմեռ պապերի նստավայրերի այցելությունների վերլուծության հիման վրա:

Գործակալությունը նշում է, որ Կաղանդ պապին սովորաբար ուղեկցում է Ձյունանուշը:

Նախընտրելի Ձմեռ պապերի հնգյակում Կաղանդ պապից բացի ընդգրկվել են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի Ձմեռ պապերը:

Կաղանդ պապն (Ձմեռ պապ) ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում են խլվլիկներն ու արալեզները։ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։

Հայաստանում Կաղանդ պապի (Ձմեռ պապ) նոր կերպարի վերհանման և նոր հեքիաթի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Deem Communications ընկերությանը՝ ներշնչված լեգենդով և ավանդույթների մասին պատումներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---