Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հարսանիքը՝ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի ոճով

Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հարսանիքը՝ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի ոճով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Նոր Օրլեան քաղաքի (Լուիզիանայի նահանգ) The Contemporary Art Center կենտրոնում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հարսանիքը, հայտնում է hdfashion.tv-ն:

Արևմտյան ԶԼՄ-ներն արդեն բնութագրել են հարսանիքը որպես «բոլոր ժամանակների ամենավառ հարսանիք»: Հարսանիքը կազմակերպվել է «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի ոճով: Ներկա է եղել մոտ 250 հյուր, գլխավոր երաժշտական թեմա է ընտրվել Be Our Guest երգը: Ամուսնական զույգի նորածին աղջիկը ևս ներկա է եղել հանդիսությանը:

Հարսանեկան հանդիսությանը ներկա են եղել Քիմ Քարդաշյանը, երգչուհի Բեյոնսեն, ռեփ կատարող Ջեյ Զին, դերասանուհի Եվա Լոնգորիան, մոդել Էլիտա Բենքսը, ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը և այլ հայտնի դեմքեր:

Ամուսնանալու մտադրության մասին զույգը հայտնել էր 2016-ի դեկտեմբերին՝ նշանադրության ժամանակ: Նրանք հայտարարել էին, որ մտադիր են հարսանիքն անել երեխայի ծնվելուց հետո:

Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը 2017-ին ընդհատել էր ելույթները հղիության պատճառով, 3090 գ քաշով աղջիկ է ունեցել: Ծննդաբերությունն անցել է Ֆլորիդայի նահանգի կլինիկայում:

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամերիկահայ գործարար է, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, նա հայտնի է իր սոցիալական նորությունների Reddit կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը Hipmunk, և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն։ 2009 թվականին Reddit-ից հեռանալուց հետո, Ալեքսիսը 3 ամիս աշխատեց Միկրոֆինանսում որպես Կիվայի ներկայացուցիչ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---