Արցախի դրոշը` ամերիկյան հայտնի բրենդի հագուստի վրա

Արցախի դրոշը` ամերիկյան հայտնի բրենդի հագուստի վրա

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկյան HUF հագուստի բրենդը նոր հուդիներ (կապյուշոնով փափուկ վերնազգեստ) է թողարկել, որոնց վրա, ի թիվս այլ դրոշների, պատկերված է նաև Արցախի դրոշը:

Հուդիի թևքերի վրա Արցախի եռագույնը պատկերված է Կորեայի Հանրապետության և Շվեյցարիայի դրոշների միջև, գրում է Rusarminfo-ն:

Նոր հուդիներն արդեն մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում և Եվրոպայում:

HUF հագուստի ապրանքանիշը հիմնվել է 2002-ին սքեյթբորդի սիրահար Քեյթ Հուֆնագելի կողմից Լոս Անջելեսում:

 Ուշագրավ
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---