Մնացականովի ռեստորանները 5 լավագույնից են Պետերբուրգում

Մնացականովի ռեստորանները 5 լավագույնից են Պետերբուրգում

PanARMENIAN.Net - Հայտնի հայազգի ռեստորանատեր Արամ Մնացականովը հաստատել է չեմպիոնի իր կարգավիճակն ազգային ռեստորանային WHERETOEAT St.PETERSBURG 2017 մրցանակաբաշխության ժամանակ:

«Ռեստորանային ծառայության հոր», ինչպես անվանում են Մնացականովին, 2 ռեստորան՝ Jerome-ը և Probka-ն Սանկտ Պետերբուրգի 2017-ի լավագույն 5 ռեստորաններից են ճանաչվել՝ զբաղեցնելով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տեղերը: Probka-ն հաղթող է դարձել նաև «Կոնսյերժենրի ընտրությունը» անվանակարգում, հայտնում է ՌԲԿ-ն:

Սանկտ Պետերբուրգի 2017-ի լավագույն գաստրոնոմիկ հաստատություն է ճանաչվել Դմիտրի Բլինովի և Ռենատ Մալիկովի Tartarbar-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---