Discovery. Հայաստանի զիփլայնն ամենագրավիչն է աշխարհում (վիդեո) 27 նոյեմբերի 2017 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զիփլայնն ամենագրավիչն է բոլոր գոյություն ունեցողներից: Այսպես է բնութագրել Հայաստանում գործող ամենաերկար զիփլայնը հանրահայատ Discovery հեռուստաալիքը: Սյուժեն կառուցված է վիրտուալ իրականության ռեժիմով՝ դա թույլ է տալիս հանդիսատեսին գնահատել զիփլայնից բացվող հայաստանյան գեղեցիկ տեսարանները: Yell Extreme Park նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը: Զիփլայնի ստեղծման մասին պատմում է գաղափարի հեղինակը՝ Տիգրան Չիբուխչյանը, որի երազանքն է եղել, ինչպես նշում է հեռուստաալիքը, ամենաէքստրեմալ սպորտաձևերի զբոսավայր ստեղծելը: «Ես օրական 20 ժամ էի աշխատում...Մենք մտադիր էինք բացել աշխարհի ամենաերկար զիփլայնը, որի երկարությունը 2770 մ է: Մեր նպատակն է ադրենալինի 10 վայրկյան նվիրել յուրաքանչյուրին: Մենք հպարտ ենք, որ ամենաէքստրեմալ ժամանցի վայրն ունենք Հայաստանում»,-պատմել է նա: Հեռուստաալիքը հավելում է նաև, որ Չիբուխչյանի նպատակներից մեկն է մեծագույն տպավորություններ պարգևել մարդկանց: ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գործող աշխարհի ամենաերկար զիփլայնն ունի 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տևում է 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ: Նախագիծն իր գործունեությունը սկսել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |