Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետը

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:

Կառավարությունում Հայաստանի և Վրաստանի վարչապետների բանակցություննրի ավարտին նախատեսված են Կարեն Կարապետյանի ու Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունները ԶԼՄ ներկայացուցիչների համար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիորգի Կվիրիկաշվիլիին կայցելի նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---