Հարցում. Ռուսաստանցիների համար ՀՀ-ն ԱՊՀ-ի երրորդ ամենակայուն և հաջողակ երկիրն է![]() 6 դեկտեմբերի 2017 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հայտնվել է ԱՊՀ-ի ամենակայուն և հաջողակ երկրների լավագույն եռյակում՝ ռուսաստանցիների շրջանում Հանրային կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում: Հարցվածները պատասխանել են մի շարք հարցերի այն մասին, թե ԱՊՀ-ի որ երկիրն են համարում առավել հաջողակ, որն են դիտարկում որպես ՌԴ առավել վստահելի գործընկեր, ինչպես նաև, թե որ երկրի առաջնոդին են ավելի շատ վստահում: Հարցման արդյուքնում 60%-ով առաջին հորիզոնականում Բելառուսն է, երկրորդում՝ Ղազախստանը՝ 57%-ով, և երրորդում՝ Հայաստանը՝ 16%-ով: Ադրբեջանը 14%-ով չորրորդ տեղում է: Վրաստանը վերջին յոթ տարիների մեջ ստացել է հարցվածների ռեկորդային՝ 10%-ի համակրանքը՝ եզրափակելով լավագույն հնգյակը: Հարցվածների 11%-ն է միայն վստահում Հայաստանի առաջնորդ Սերժ Սարգսյանին. նա չորրորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների ամենավստահելի առաջնորդների շարքում: Առաջին տեղում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է՝ 62%-ով, երկրորդում՝ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը՝ 56%, երրորդում 12%-ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |