Ջրի բարձրացած սակագինը սուբսիդավորելու համար 1,289 մլրդ դրամ կհատկացվի

Ջրի բարձրացած սակագինը սուբսիդավորելու համար 1,289 մլրդ դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ջրամատակարարման սակագնի թանկացումը սուբսիդավորելու նպատակով 1,289 մլրդ դրամ կհատկացնի Ջրային տնտեսության պետական կոմիտեին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նա նշել է, որ սուբսիդավորումը իրականացվելու է փուլային տարբերակով:

«2018-ին սուբսիդավորումը իրականացվելու է այնպես, որ ՀՀ բոլոր քաղաքացիները չզգան թանկացման բեռը, իսկ 2019-ին թիրախավորվելու է սոցիալապես անապահով խավը», - ասել է Արամյանը:

Նոյեմբերի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Վեոլիա ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11,4 դրամով բարձրացնելու հայտը:

Ավելի ուշ կառավարությունը հաստատեց 2018 թվականի հունվարի մեկից թանկացող ջրի սակագնի դիմաց բաժանորդներին սուբսիդավորելու որոշման նախագիծը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---