Ազգային երգ ու պար սովորեցնող դպրոցները կշատանան

Ազգային երգ ու պար սովորեցնող դպրոցները կշատանան

PanARMENIAN.Net - Ազգային երգ ու պար սովորեցնող դպրոցների ցանկը կընդլայնվի: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով լրացում է կատարվել ««Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին» հրամանում:

Համաձայն հրամանի՝ «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցում:

Մասնավորապես, առարկան կդասավանդվի նաև Ս. Շահումյանի անվան թիվ 1, Երևանի թիվ 34, 61, 76, 78, 86, 128 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ, Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցներում և Վայոց Ձորի մարզի Ջերմուկի կրթահամալիրում, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական քոչարին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է Twitter-ում կազմակերպության պաշտոնական միկրոբլոգը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---