Georgian Airways-ի օդաչու Նադեժդա Բենքլյանին պարգևը հանձնել է NASA-ի աստղագնացը![]() 6 դեկտեմբերի 2017 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի քաղավիացիայի միակ կին օդաչուն՝ 25-ամյա Նադեժդա Բենքլյանը, պարգևատրվել է ԱՄՆ դեսպանության կողմից՝ «Կնոջ առաջնորդության և արիության համար»: Պարգևը նրան հանձնել է NASA-ի աստղագնաց Հայդի Փայփերը: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի ավիացիոն համալսարանում, որտեղ սովորել է Բենքլյանը: «Սա մեծ պատիվ է ինձ համար, առավել ևս, որ պարգևը նման հայտնի անձնավորություն է հանձնում: Ես ուղղակի հիացած եմ նրանով: Դա մի աներևակայելի զգացողություն է, երբ այդպիսի մարդը հիանում է քեզանով: Պարզվում է, նա էլ է ժամանակին ցանկացել օդաչու դառնալ, բայց տեսողական խնդիրների պատճառով չի կարողացել»,-ասել է Բենքլյանը, հայտնում է «Sputnik-Գրուզիան»: Նադեժդա Բենքլյանը Georgian Airways ավիաընկերության օդաչու է: Սերն ավիացիայի հանդեպ աղջիկը ժառանգել է հորից, որը ևս օդաչու է եղել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |