Համայնքներից 2 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքվել![]() 11 դեկտեմբերի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - 2017-ի առաջին 11 ամսվա ընթացքում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ համայնքներից հավաքագրվող հարկային եկամուտներն ավելացել են 2 մլրդ դրամով: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին ՀՀ համայնքների խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին հավաքագրված գումարը հողի հարկի մասով աճել է 250 մլն դրամով, գույքահարկի մասով՝ 1 մլրդ դրամով: «Հանրապետությունում մոտ 15.400 պայմանագիր է կնքված իրավաբանական անձանց հետ, և մենք այսօր հայտարարում ենք, որ 2018 թվականին գոնե 80%-ի չափով աղբահանության և սանիտարական մաքրման վճարները պետք է իրականացվեն համայնքների սեփական եկամուտներից»,- ասել է նախարարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |