ՀՀ-ն վերջից 4-րդն է Եվրոպայում աշխատավարձերի չափով

ՀՀ-ն վերջից 4-րդն է Եվրոպայում աշխատավարձերի չափով

PanARMENIAN.Net - Texty.org.ua վերլուծական կենտրոնը հաշվարկել է միջին աշխատավարձերի չափը Եվրոպայի երկրներում: Ըստ վարկանիշի, ՀՀ-ն վերջից 4-րդն է այդ ցուցանիշով, որտեղ «մաքուր» աշխատավարձը 251 եվրո է:

Այնուամենայնիվ, ըստ վարկանիշի, ՀՀ-ում ավելի շատ են վաստակում, քան Ադրբեջանում, Ուկրաինայում և Մոլդովայում: Աշխատավարձերի հակավարկանիշը գլխավորում է Ուկրաինան, որտեղ միջին աշխատավարձը 190 եվրո է (հարկերն ու պահումները չհաշված), 2-րդը՝ Մոլդովան է 216 եվրոյով, 3-րդը՝ Ադրբեջանը՝ 232 եվրոյով: Հետո գալիս է Հայաստանը 251 եվրոյով, որին հաջորդում են Վրաստանը՝ 293 եվրոյով և Բելառուսը՝ 320 եվրոյով:

Ռուսաստանում միջինը վաստակում են 474 եվրո, Լեհաստանում՝ 748 եվրո:

Եվրոպայում ամենաբարձր «մաքուր» աշխատավարձերը ստանում են Շվեյցարիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում՝ միջինը 4421 եվրո, 3440 եվրո և 3405 եվրո համապատասխանաբար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---