ՀՀ-ն բիզնես միջավայրի մակարդակով վերջինն է Հարավային Կովկասում, 88-րդը՝ աշխարհում![]() 11 դեկտեմբերի 2017 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 22,8 միավորով 88-րդ տեղն է զբաղեցրել «Ձեռներեցության համաշխարհային վարկանիշ 2018»-ում աշխարհի 137 երկրի շարքում: Ձեռներեցության և զարգացման համաշխարհային ինստիտուտի վարկանիշի համաձայն՝ Հարավային Կովկասում ձեռներեցական գործունեության համար ամենաբարենպաստ երկիրը Ադրբեջանն է, որին հաջորդում է Վրաստանը: Այս երկրները վարկանիշում զբաղեցնում են համապատասխանաբար 62-րդ և 77-րդ հորիզոնականները: Թուրքիան վարկանիշում 37-րդն է, Իրանը՝ 72-րդը, Ռուսաստանը՝ 78-րդը: Վարկանիշը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Շվեյցարիան, Կանադան, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան: Վարկանիշը կազմելիս ուսումնասիրվել են երկրների բնակչության սոցիալական վիճակն ու գնողունակությունը, կապի և տրանսպորտային ենթակառուցվածքները, հասանելիությունն արտաքին շուկաներ և այլն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |