Խմբով կաշառք ստանալու համար ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել18 դեկտեմբերի 2017 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Մասնավորապես, ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք: ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հրատչ Սիմոնյանի կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, Հայկազ Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանի հետ կաշառք ստանալու դիտավորությունն ավարտին հասցնելու մտադրությամբ, սկսել է «ծանրացնել« իրավիճակը՝ Հ. Սիմոնյանին պարբերաբար պարզաբանելով, որ եթե նրա մոտ հաստատվի ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, ապա վերջինս 200.000 դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկվելու, իսկ ավտոմեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը: Արդյունքում, վարորդի սթափության վիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար Հ. Գրիգորյանը կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել Տ. Խաչատրյանի հետ, որից հետո ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանից անձամբ ստացել է 56.800 դրամին համարժեք 100 եվրո կաշառք և թույլատրել շարունակել երթևեկելը: Այսպիսով, նախնական համաձայնությամբ` խմբով կաշառք ստանալու համար ՃՈ տեսուչներ Տիգրան Խաչատրյանին և Հայկազ Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Խաչատրյանի և Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |