Փայլան. Թուրքիայից մահափորձեր են պատրաստում Եվրոպայում հայերի և ալևիների դեմ

Փայլան. Թուրքիայից մահափորձեր են պատրաստում Եվրոպայում հայերի և ալևիների դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների կյանքին վտանգ է սպառնում: Ըստ թուրքական Gazetekarinca.com լրատվական կայքի՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Փայլանը խնդրի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ինձ տեղեկություն է հասել այն մասին, որ Եվրոպայում, հատկապես՝ Գերմանիայում ապրող հայկական ու ալևիական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև Թուրքիայում ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն) իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ստիպված երկրից հեռացած լրագրողների, գրողների, գիտնականների ու հասարակական գործիչների դեմ մահափորձեր են նախապատրաստվում», հայտնում է Ermenihaber-ը:

Փայլանը նշել է, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից:

«Գործ ունենք Թուրքիայի մութ ուժերի կողմից կազմակերպված հանցավոր խմբերի հետ, որոնք պատրաստվում են զինված հարձակումներ կատարել»,- նշել է Փայլանը:

Հայ պատգամավորը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել հայտնի անձանց դեմ իրականացվելիք գործողությունների մասին, ինչը կարող է մեծ աղմուկի պատճառ դառնալ: Փայլանը նշել է, որ եվրոպական անվտանգության ծառայությունները լուրջ միջոցառումներ են ձեռնարկել այս տեղեկությունների հիման վրա:

«Ես արդեն կառավարությանը և համապատասխան մարմիններին զգուշացրել եմ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար եվրոպական կառույցների հետ կապ հաստատելու համար:

Վերջում ԺԴԿ-ական պատգամավորը ծագումով Թուրքիայից, բայց Եվրոպայում բնակվող քաղաքացիներին զգուշության, իսկ Թուրքիայի համապատասխան կառույցներին վերջինների անվտանգության հարցում պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---