Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է ստորգետնյա անցումի մեջ. Կան զոհեր ու վիրավորներ (վիդեո)

Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է ստորգետնյա անցումի մեջ. Կան զոհեր ու վիրավորներ

PanARMENIAN.Net - Մոսկվայի արևմտյան հատվածում ավտոբուսը մխրճվել է մետրոյի «Սլովյանսկի բուլվար» կայարանի ստորգետնյա անցումի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել15 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իրավապահ մարմինները չեն դիտարկում կատարվածի ահաբեկչական գործողություն լինելու վարկածը: Նախնական տվյալներով՝ վարորդը չի կարողացել վերահսկել ավտոբուսը, կամ չեն աշխատել արգելակները:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ արդյոք զոհերի և վիրավորների մեջ ՀՀ քաղաքացիներ կան, թե ՝ ոչ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---