Չեխական MoneyPolo-ն դեպի Արցախ դրամական փոխանցումներ է անում. Ադրբեջանը դադարեցնում է գործակցությունը

Չեխական MoneyPolo-ն դեպի Արցախ դրամական փոխանցումներ է անում. Ադրբեջանը դադարեցնում է գործակցությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դրամական փոխանցումներ իրականացնող չեխական MoneyPolo ընկերության գործունեությունը երկրում դադարեցնելու որոշում է ընդունել՝ Արցախում ծառայություններ մատուցելու պատճառով: Այս մասին ադրբեջանական «Ապուտնիկի» փոխանցմամբ, հայտնում է Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը:

Պալատի հայտարարության մեջ ասվում է, որ 2011 թվականին հիմնադրված չեխական ընկերությունը «ապօրինաբար» դրամական փոխանցումներ է իրականացնում դեպի Արցախ, ինչը կարող է որպես «ահաբեկիչների» ֆինանսավորման միջոց օգտագործվել:

Ավելի վաղ Ադրբեջանը պատժամիջոցներ է կիրառել նաև Moneygram և Western Union ընկերությունների նկատմամբ՝ Արցախում դրամական փոխանցումների ծառայությունների մատուցման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---