Գույքահարկի արտոնություններ` վետերաններին, զոհվածների ու վիրավորների ընտանիքներին

Գույքահարկի արտոնություններ` վետերաններին, զոհվածների ու վիրավորների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:

Որոշումը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից` հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Վերոնշյալ անձինք ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ այն շինությունների մասով, որոնք ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև որոշման ուժի մեջ մտնելը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---