Տեսախցիկները կգրանցեն արտասահմանյան համարանիշերով մեքենաների խախտումները (վիդեո)

Տեսախցիկները կգրանցեն արտասահմանյան համարանիշերով մեքենաների խախտումները

PanARMENIAN.Net - Հայաստանում տեսալուսանկարահանող սարքերի միջոցով այսուհետ կգրանցվեն նաև արտասահմանյան համարանիշերով ավտոմեքենաների վարորդների խախտումները:

Այս մասին ֆեյսբուքյան իրէջում հայտնել է ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նրանց նկատմամբ ևս կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ։

2017 թվականի դեկտեմբերի18-ից նոր արագաչափեր են գործարկվել Երևանի Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում: Երկու ուղղություններով Թբիլիսյան խճուղում տեղադրվել է 2 արագաչափ, Խ. Դաշտենցի փողոցում1 արագաչափ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---