Հայաստանը միացավ կանանց նկատմամբ բռնության մասին ԵԽ կոնվենցիային

Հայաստանը միացավ կանանց նկատմամբ բռնության մասին ԵԽ կոնվենցիային

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Այն ընդգրկված էր գործադիրի դեկտեմբերի 28-ի նիստի օրակարգում:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին:ԵԽ անդամ բոլոր երկրները բացիերկուսից, որոնց թվում է նաև Հայաստանը, ստորագրել են այն:

Կոնվենցիայի մի շարք դրույթներ Հայաստանում չեն տարածվելու, ինչը պայմանավորված է երկրի իրավական համակարգի առանձնահատկություններով:

Ընտանեկան բռնության կանխարգելման ու զոհերի պաշտպանության մասին նոր օրենքի բուն դրույթները բխում են ԵԽ կոնվենցիայից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---