Պետդեպը ՀՀ-ն ընդգրկել է ամերիկացիների համար անվտանգ երկրների թվում

Պետդեպը ՀՀ-ն ընդգրկել է ամերիկացիների համար անվտանգ երկրների թվում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հունվարի 10-ին նոր խորհուրդներ է հրապարակել ԱՄՆ քաղաքացիների անվտանգ ուղևորությունների համար: Բոլոր պետությունները ցանկում բաժանված են 4 կարգի: Հայաստանն ընդգրկված է1-ին կարգում, որտեղ անվտանգության ռիսկերն ամենացածրն են և բավարար է պահպանել զգուշավորության ընդհանուր նորմերը:

Այս նույն կարգում են աշխարհի երկրների մեծ մասը, մասնավորապես, Ավստրիան, Կանադան, Շվեյցարիան, սկանդինավյան երկրները, ԵՄ բոլոր արևելաեվրոպական երկրները, ԽՍՀՄ գրեթե բոլոր նախկին հանրապետությունները, բացառությամբ՝ Ադրբեջանի, ՌԴ և Ուկրաինայի, ինչպես նաև բազում այլ երկրներ:

Ադրբեջանն ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ, Վաշինգտոնի գնահատմամբ, ավելի մեծ զգուշավորություն է հարկավոր՝ կապված երկրում ահաբեկչության սպառնալիքի հետ: Ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով այս ցանկում են հայտնվել նաև բազում արևմտաեվրոպական երկրներ, այդ թվում Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

Ռուսաստանը երկրների 3-րդ խմբում է հայտնվել: Այդ խմբի երկրների համար ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս հրաժարվել այցելությունից: ՌԴ-ն հայտնվել է այս կատեգորիայում ահաբեկչության վտանգի, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների հանդեպ տարբեր ճնշումների պատճառով, ասվում է Պետդեպարտամենտի կայքում: Նույն խմբում են նաև Թուրքիան, Պակիստանը, Կուբան և այլ երկրներ:

Կյանքին սպառնացող վտանգի համար ԱՄՆ իշխանությունները խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին մեկնել 4-րդ խմբի երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Սոմալին և մի շարք այլ պետություններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---